03:50  ,  15 նոյեմբերի, 2014

Ռիկարդու Կարվալյու. Դժվար խաղ էր, հայերը լավ էին խաղում

Սա դժվար խաղ էր, հայերը լավ էին խաղում, ասել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռիկարդու Կարվալյուն Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակ տանելուց հետո, Ֆարոյից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Բավական շատ հակագրոհներ էինք անում: Մենք չկարողացանք գրավել դարպասը առաջին խպաղակեսում: Բայց հետո Կրիշտիանուին հաջողվեց գոլ խփել: Խաղավերջում հայերը շատ վտանգավոր հակագրոհներ էին անում եւ ունեին մի քանի հնարավորություններ, բայց մեր դարպասապահը փրկեց»,- ասաց Ռիկարդու Կարվալյուն:

Վերա Մարտիրոսյան՝ Ֆարոյից

Տեսանյութի պատրաստմանն աջակցել է «Արայ» ընկերությունը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով