14:09  ,  29 մայիսի, 2012

«Բարսելոնան» կփորձի ձեռք բերել Բրանիսլավ Իվանովիչին

Կատալոնական «Բարսելոնան» եւ Մախաչկալայի «Անժին» ցանկանում են ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին:

Կատալոնական ակումբը Սերբիայի հավաքականի 28-ամյա խաղացողին դիտարկում է որպես կենտրոնական պաշտպան Կարլես Պույոլին փոխարինող: «Բարսելոնան» «Չելսիին» խնդրել է ներկայացնել Իվանովիչի տրանսֆերային արժեքը, գրում է  Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ սերբ պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով