20:32  ,  10 նոյեմբերի, 2014

Յուրա Մովսիսյանի գնահատականը եւ վիճակագրությունը

Whoscored.com ներկայացրել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գնահատականը եւ վիճակագրությունը Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի Տուլայի «Արսենալի» հետ խաղում:

Մովսիսյանը կատարել է 8 հարված դարպասի ուղղությամբ, որոնցից չորսը ստացվել է դարպասին: 27-ամյա ֆուտբոլիստը կատարել է 7 փոխանցում՝ 100 տոկոս ճշգրտությամբ: Մովսիսյանը մեկ անգամ հաղթել օդային պայքարում, երեք անգամ հայտնվել խաղից դուրս վիճակում: Հարձակվողը մեկ անգամ խախտել է կանոնները, իսկ նրա հետ պայքարում մրցակցի ֆուտբոլիստները  կանոնները խախտել են երկու անգամ: Մովսիսյանը ստացել է 7.88 գնահատականը:

«Առաջին գոլի դրվագում Մովսիսյանը ոչ միայն հայտնվեց ճիշտ ժամանակին ճիշտ տեղում, այլ նաեւ գրագետ հարվածեց գլխով: Խաղընկերների շնորհիվ հարձակվողը ունեցավ եւս մի քանի հնարավորություններ, սակայն չօգտագործեց դրանք»,- գրել է Sport express-ը, որը Մովսիսյանին տվել է 6 գնահատականը: Նույն գանահատականին են արժանացել «Սպարտակի» եւս մի քանի ֆուտբոլիստներ, իսկ ամենաբարձր գնահատականը ստացել են Կիմ Չելստրյոմը եւ Կուինսի Պրոմեսը (երկուսն էլ՝ 6.5):

Հիշեցնենք, որ «Սպարտակը» հաղթել է 2:0 հաշվով: Մովսիսյանը բացել է խաղի հաշիվը եւ փոխարինվել 86-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում