Իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն չի ընդգրկվել «Բարսելոնայի» հայտացուցակում՝ «Սելտայի» դեմ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում, հաղորդում է mundodeportivo-ն։ Իսպանիայի հավաքականի պաշտպանի բացակայության պատճառները չեն նշվում։
Իսպանական լրատվամիջոցների ենթադրությամբ, ֆուտբոլիստի եւ կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հարաբերությունները սրված են, եւ 27-ամյա խաղացողը կհեռանա «Բարսելոնայից»։ Պիկեին գնելու ցանկություն ունեն «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Մանչեսթեր Սիթին»։
«Բարսելոնա» - «Սելտա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում