16:39  ,  1 նոյեմբերի, 2014

Պիկեն չի ընդգրկվել «Բարսելոնայի» հայտացուցակում

Իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն չի ընդգրկվել «Բարսելոնայի» հայտացուցակում՝ «Սելտայի» դեմ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում, հաղորդում է mundodeportivo-ն։ Իսպանիայի հավաքականի պաշտպանի բացակայության պատճառները չեն նշվում։

Իսպանական լրատվամիջոցների ենթադրությամբ, ֆուտբոլիստի եւ կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հարաբերությունները սրված են, եւ 27-ամյա խաղացողը կհեռանա «Բարսելոնայից»։ Պիկեին գնելու ցանկություն ունեն «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Մանչեսթեր Սիթին»։

«Բարսելոնա» - «Սելտա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով