16:06  ,  1 նոյեմբերի, 2014

Լեւանդովսկի. Յուրաքանչյուր հարձակվող կերազի Գյոտցեի նման թիմակից ունենալու մասին

Յուրաքանչյուր հարձակվող կերազի Մարիո Գյոտցեի նման արդյունավետ փոխանցումներ կատարող թիմակցի մասին, հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, հաղորդում է Goal.com-ը։

«Ինձ շատ է դուր գալիս խաղալ Մարիոյի հետ։ Նա բարձրակարգ կիսապաշտպան է, որը միշտ հրաշալի փոխանցումներ է տալիս։ Մենք միշտ նրա հետ ունեցել ենք լավ հարաբերություններ։

Ինչ վերաբերում է Ռոյսին, նա հրաշալի խաղացող է, ում հետ ես լավ հարաբերություններ ունեմ։ Բայց պետք չէ մանրամասն նրա մասին խոսել, այլապես մամուլում դարձյալ ենթադրություններ կհայտնվեն»,- ասել է Ռոբերտ Լեւանդովսկին։

Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ Դորտմունդի «Բորուսիայից» են տեղափոխվել «Բավարիա»։ Նոյեմբերի 1-ին թիմերը կհանդիպեն Մյունխենում։ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով