15:46  ,  1 նոյեմբերի, 2014

Մադեյրայում կտեղադրեն Ռոնալդուի արձանը

Մադեյրայում կտեղադրվի Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արձանը, հաղորդում է A Bola-ն։

Տարածաշրջանային կենտրոն Ֆունշալի իշխանությունները որոշել են արձանը տեղադրել կենտրոնական հրապարակներից մեկում։ Ռոնալդուն ծնվել է Մադեյրայում, եւս այստեղ արդեն գործում է Ռոնալդուի թանգարանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում