14:58  ,  1 նոյեմբերի, 2014

Ռումենիգե. Մենք չենք ցանկանում թուլացնել մեր մրցակիցներին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն նշել է, որ իր թիմը չի ցանկանում թուլացնել մրցակիցներին։

«Մենք հետաքրքրված ենք Ռոյսի ծառայություններով, բայց մեր նպատակր մրցակցին թուլացնելը չէ։ Մենք մտածում ենք մեր կազմը էլ ավելի ուժեղացնելու մասին»,- Ռումենիգեի խոսքն է մեջբերում Sport1.de-ն։

Հիշեցնենք, որ «Բավարիան» արդեն ձեռք է բերել Դորտմունդի «Բորուսիայի» երկու առաջատար խաղացողների՝ Մարիո Գյոտցեին եւ Ռոբերտ Լևանդովսկուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս