14:12  ,  1 նոյեմբերի, 2014

ATP. Տարվա ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները

Թենիսի Փարիզի «Մասթերս-1000» մրցաշարի քառորդ եզրափակիչում ճապոնացի Կեի Նիսիկորին 3:6, 7:6 (7:5), 6:4 հաշվով առավելության հասավ իսպանացի Դավիդ Ֆերերի նկատմամբ եւ ապահովեց տեղը ATP տարվա ամփոփիչ մրցաշարում, որը կանցկացվի նոյեմբերի 9-ից 16-ը Լոնդոնում։

Մրցաշարին կմասնակցեն նաեւ սերբ Նովակ Ջոկովիչը, շվեյցարացիներ Ռոջեր Ֆեդերերն ու Ստանիսլաս Վավրինկան, խորվաթ Մարին Չիլիչը, բրիտանացի Էնդի Մարեյը, չեխ Տոմաշ Բերդիխը եւ կանադացի Միլոշ Ռաոնիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում