13:42  ,  1 նոյեմբերի, 2014

Մոուրինյո.Դեռ 15-20 տարի կզբաղվեմ մարզչական գործունեությամբ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մորինյոն նշել է, որ մոտ ապագայում չի պատրաստվում ավարտել մարզչական կարերիան։

«Ինձ համար ամեն ինչ ակնհայտ է։ Դեռ 15-20 տարի կզբաղվեմ մարզչական գործունեությամբ։ Էլիտայի մեջ մտնելով, ցանկանում ես երկար ժամանակով հաստատվել այստեղ։ Դա բնական է։

Եթե այդ ժամանակահատվածում կարողանամ հաջողությունների հասնել, ապա կշարունակեմ աշխատել առաջատար ակումբներում։ Հակառակ դեպքում, եթե ես միայն փոքր ակումբների հետ աշխատելու հնարավորություն ունենամ, կաշխատեմ նրանց հետ»,- 51-ամյա Մոուրինյոյի խոսքն է մեջբերում ESPN-ը։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում հաղթել է Պորտուգալիայի, Անգլիայի, Իտալիայի, Իսպանիայի առաջնություններում։ Երկու անգամ էլ տարբեր ակումբների հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում