12:57  ,  1 նոյեմբերի, 2014

Շախմատային լրահոս

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում անցկացվող մրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր եւ 12 մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը միայն կես միավոր է ետ մնում առաջատարներից, տեղեկացնում է Armchess-ը:

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Հունաստանի Կատերինի քաղաքում անցկացվող աշխարհի վետերանների առաջնությունում յոթ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր:Աղյուսակը 5,5 միավորով գլխավորում են գրոսմայստերներ Զուրաբ Ստուրուան (Վրաստան) եւ Ջոն Նանը (Անգլիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English