12:24  ,  1 նոյեմբերի, 2014

Գվարդիոլան կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալը»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալը», տեղեկացնում է London Evening Standard-ը:

43-ամյա մասնագետի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվելու է 2016-ին, եւ Գվարդիոլան մտադիր չէ երկարաձգել այն: Անգլիական ակումբը ցանկանում է բանակցություններ սկսել Գվարդիոլայի հետ: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 2016-ին, ամենայն հավանականությամբ, կհեռանա զբաղեցրած պաշտոնից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում