11:58  ,  1 նոյեմբերի, 2014

«Բավարիա» - «Բորուսիա». Հավանական մեկնարկային կազմերը

Դորտմունդի «Բորուսիայի» թվիթերյան էջը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի Մյունխենի «Բավարիայի» հետ խաղում թիմերի հավանական մեկնարկային կազմերը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը չկա հյուրերի մեկնարկային կազմում:

«Բավարիա»՝ Նոյեր, Բենտաիա, Բոատենգ, Ալաբա, Ալոնսո, Լամ, Ռաֆինյա, Բերնատ, Ռոբեն, Մյուլեր, Լեւանդովսկի:

«Բորուսիա»՝ Վայդենֆելեր, Հումելս, Սուբոտիչ, Պիշչեկ, Սոկրատիս, Բենդեր, Կել, Գրոսկրոյց, Ռոյս, Կագավա, Օբամեյանգ:

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 1-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:30-ին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English