11:39  ,  1 նոյեմբերի, 2014

Մուրատ Յակինը շուտով կվերսկսի աշխատանքը

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի «Կուբան» - «Սպարտակ» խաղից առաջ դուրս կգրվի հիվանդանոցից եւ կղեկավարի թիմին, տեղեկացնում է sport express-ը:

Հիշեցնենք, որ շվեյցարացի մասնագետը անգինայի պատճառով հոսպիտալացվել էր եւ բաց է թողել Ռուսաստանի Գավաթի 1/8-րդ եզրափակիչի «Ռուբինի» հետ խաղը:

«Կուբան» - «Սպարտակ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում