11:18  ,  1 նոյեմբերի, 2014

«Շալկեի» առանցքային ֆուտբոլիստը հնարավոր է չխաղա 2014-ին

Գերմանական «Շալկեի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի «Աուգսբուրգի» հետ խաղում: Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը փոխարինվել է 4-րդ րոպեին եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց, գրում է Sport1-ը:

Վնասվածքի լրջության աստիճանն առայժմ հայտնի չէ, սակայն «Շալկեի» ղեկավարները մտավախություն ունեն, որ Դրաքսլերը վնասել է ծնկի կապանները եւ խաղադաշտ չի վերադառնա մի քանի ամիս: 

Հիշեցնենք, որ «Շալկեն» հաղթել է 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում