10:58  ,  1 նոյեմբերի, 2014

Գվարդիոլա. «Բավարիայի» եւ «Բորուսիայի» հարաբերությունները խաղադաշտից դուրս չի հետաքրքրում ինձ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան  չի կարծում, որ Դորտմունդի «Բորուսիան» այլեւս չի պայքարի Բունդեսլիգայում չեմպիոնության համար: Երկու թիմերը նոյեմբերի 1-ին կխաղան Մյունխենում:

«Բորուսիան» շարունակում է մնալ «Բավարիայի» հիմնական մրցակիցներից: Հոկտեմբերին միավորների նման տարբերությունը չունի նշանակություն: Հանդիպումը շատ կարեւոր է մեզ համար: Ես այն մասնագետն եմ, ում չի  հետաքրքրում կողմնակի քննարկումները: Կարեւորը միայն ֆուտբոլն է: Այդ պատճառով էլ աշխատում եմ «Բավարիայում»: Երկու թիմերի հարաբերությունները խաղադաշտից դուրս չի հետաքրքրում ինձ», - Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Sport1-ը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 9 տուրերից հետո «Բավարիան» 21 միավորով առաջինն է, իսկ «Բորուսիան» 7 միավորով 15-րդ տեղում է:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս