10:37  ,  1 նոյեմբերի, 2014

«Լիվերպուլը» Ջերարդին առաջարկել է նոր պայմանագիր

Անգլիական «Լիվերպուլը» սկսել է բանակցությունները թիմի ավագ Սթիվեն Ջերարդի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, տեղեկացնում է The Liverpool Echo-ն:

34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2015-ի ամռանը, սակայն Ջերարդը հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել կարիերան: Բրենդան Ռոջերսի թիմը ցանկանում է եւս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը Ջերարդի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում