09:56  ,  1 նոյեմբերի, 2014

«Բավարիա» - «Բորուսիա». Բուքմեյքերների կարծիքը

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Բուքմեյքերական ընկերությունները Խոսեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակի համար սահմանել են 1.44 գործակիցը, «Բորուսիայի» հաղթանակը՝ 6.5, իսկ ոչ ոքին 4.5 գործակից է:

«Բավարիան» 9 տուրից հետո Բունդեսլիգայում առաջին տեղում է, իսկ «Բորուսիան» 15-րդն է: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 1-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:30-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում