01:28  ,  1 նոյեմբերի, 2014

«Մոնակոն» բաց թողեց հաղթանակը

«Մոնակո» - «Ռեյմս» հանդիպումով մեկնարկեց Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրը: 20-րդ րոպեին հաշիվը բացեց դաշտի տերերի նիգերիացի պաշտպան Ուվա Էչիջիլեն, սակայն պահպանել հաղթական հաշիվը «Մոնակոն» չկարողացավ: 80-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց կամերունցի հարձակվող Բենժամեն Մուկանջոն:

«Մոնակոն» 18 միավորով 7-րդ տեղում է, «Ռեյմսը» 15 միավորով 12-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր

«Մոնակո» - «Ռեյմս»՝ 1:1

Ուվա Էչիջիլե, 20 - Բենժամեն Մուկանջո, 80

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով