00:56  ,  1 նոյեմբերի, 2014

Ֆաբիո Կապելո. Արդեն մոտենում եմ եզրագծին, որից հետո չեմ հանդուրժի

Արդեն մոտենում եմ եզրագծին, որից հետո չեմ հանդուրժի, հայտարարել է ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն՝ մեկնաբանելով Ռուսաստանի ֆուտբոլային միությունից աշխատավարձ չստանալու խնդիրը:

«Արդեն բոլորն այս աշխարհում գիտեն, որ ես հինգ ամիս է աշխատավարձ չեմ ստացել: Դա ճիշտ է: Ավելացնելու բան չկա: Հույս ունեմ՝ լուծումը շուտով կլինի: Արդեն մոտենում եմ եզրագծին, որից հետո չեմ հանդուրժի: Ժամանակին նման իրավիճակ ունեցել եմ «Ռոմայում»: Նոյեմբերի 15-ին կայանալիք Ավստրիայի հետ հանդիպումը կլինի այդ սահմանը»,- Ֆաբիո Կապելոյի խոսքը մեջբերում է Sportbox-ը:
2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Ռուսաստանի հավաքականը ասվտրիացիների հետ հանդիպումից հետո պաշտոնական հանդիպում կունենա միայն 2015թ. մարտի 27-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիային: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով