Գերմանիայի փոխչեմպիոն «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի հնարավոր տեղափոխությանը դորտմունդյան թիմից Մյունխենի «Բավարիա» արձագանքել է փիլիսոփայական տեսանկյունից:
«Կարծում եմ, որ կյանքում ամեն ինչ կարգավորված է ըստ արդարության: Եթե որեւէ մեկը, լինելով հաջողակ, լավ չի վարվում, ապա անպայման դրա համար թանկ է վճարում: Հետագայում նա կստանա պատասխանը կյանքում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:
Յուրգեն Կլոպն այդպես է պատասխանել «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերի հայտարարությանը, որը մյունխենյան ակումբը լրջորեն հետաքրքրված է Մարկո Ռոյսի ծառայություններով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում