00:09  ,  1 նոյեմբերի, 2014

ԲԿՄԱ-ի շվեդ ֆուտբոլիստը պետք է ավարտի կարիերան հազվագյուտ հիվանդության պատճառով

Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները վստահ է, որ թիմի շվեդ կիսապաշտպան Ռասմուս Էլմը պետք է ավարտի ֆուտբոլիստի կարիերան, այլապես նա կարող է հաշմանդամ դառնալ կամ նույնիսկ ենթարկվել մահվան վտանգի, հաղորդում է itar-tass-ը:

«Էլմը հիվանդ է: Ոչ մի ընտանեկան խնդիր էլ նա չունի: Կարող եք իմանալ Շվեդիայում: Նա հիվանդ է եւ չի կարող մարզվել: Մարզումային ծանրաբեռնվածության աճի հետ Էլմի մոտ սկսվում է արնահոսություն:

Ինձ ասացին, որ աշխարհում այդ հիվանդությամբ կա տասը ֆուտբոլիստ, եւ նրանցից ինն արդեն խաղադաշտ դուրս չի գալիս: Խաղալու դեպքում, Էլմին սպառնում է հաշմանդամություն կամ նույնիսկ մահ: Մենք բուժել ենք նրան Ռուսաստանում եւ Շվեդիայում: Նա չէր կարող խաղալ, քանի որ բուժման ընթացքում հորմոնալ դեղամիջոցներ էր ընդունում: Իսկ դրանք ֆուտբոլում համարվում են դոպինգ եւ արգելված են»,- ասել է Եվգենի Գիները:

26-ամյա Ռասմուս Էլմը ԲԿՄԱ է տեղափոխվել 2012-ին հոլանդական ԱԶ-ից եւ պայմանագիր ունի մինչեւ 2015 թվականը: Նա Շվեդիայի հավաքականի խաղացող է 2009-ից:

 

 

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս