Թենիսի Փարիզի սուպերմրցաշարի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը քառորդ եզրափակիչում պարտվեց կանադացի Միլոշ Ռաոնիչին: Համաշխարհային դասակարգման 10-րդ համարը հաղթեց 7:6 (7:5), 7:5 հաշվով: 1 ժամ 33 րոպե տեւած հանդիպման ընթացքում 23-ամյա Ռաոնիչը կատարել է 21 էյս:
Կիսաեզրափակիչում Ռաոնիչը կմրցի չեխ Տոմաշ Բերդիխի հետ, որն առավելության էր հասել հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնի նկատմամբ՝ ապահովելով տարվա ամփոփիչ մրցաշարի ուղեգիր:
Փարիզի «Մասթերս 1000» մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն եվրո է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում