23:29  ,  31 հոկտեմբերի, 2014

Ժոզե Մոուրինյո. Դիեգո Կոստան պատրաստ է

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան վերականգնվել է վնասվածքից հետո եւ պատրաստ է առաջիկա հանդիպմանը, հաղորդում է Goal.com-ը:

«Ազգային հավաքականի հանդիպումներից հետո Կոստան բաց թողեց չորս հանդիպում: Այժմ նա պատրաստ է դարձյալ դուրս գալ խաղադաշտ, բայց նա ունի հատուկ ռեժիմի կարիք: Դա լավ նորություն է մեզ համար, քանի որ բարդ է խաղալ մեկ հարձակվողով:

Ես միշտ աջակցում եմ ազգային հավաքականներում հանդես եկող ֆուտբոլիստներին եւ չեմ խոչընդոտում»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Չելսին» կընդունի ՔՊՌ-ին: Նոյեմբերի 1-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում