22:38  ,  31 հոկտեմբերի, 2014

Գարեթ Բեյլը չի հասցրել վերականգնվել

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի հասցրել վերականգնվել եւ բաց կթողնի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումը «Գրանադայի» հետ, հաղորդում է AS-ը: Այդ մասին հայտնել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:

Գարեթ Բեյլը չի ապաքինվել մկանային վնասվածքից հետո, որի պատճառով նա չխաղաց «Լիվերպուլի» եւ «Բարսելոնայի» հետ նախորդ երկու հանդիպումներում: Հարցականի տակ է նաեւ Պեպեի եւ Լուկա Մոդրիչի մասնակցությունը «Գրանադայի» դեմ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով