21:47  ,  31 հոկտեմբերի, 2014

Արյեն Ռոբենը պատրաստ է «Բորուսիայի» դեմ հանդիպմանը

Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը պատրաստ է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է sport1-ը:

30-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել «Բավարիայի» նախորդ երկու հանդիպումները ազդրի վնասվածքի պատճառով: Հոկտեմբերի 31-ին Արյեն Ռոբենը «Բավարիայի» ընդհանուր խմբի հետ անցկացրել է լիարժեք մարզում:

Նոյեմբերի 1-ին կայանալիք «Բավարիա» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին: Գերմանիայի առաջնության 9 տուրերում «Բորուսիան» մյունխենցիներից երեք անգամ քիչ միավոր է վաստակել: «Բավարիան» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բորուսիան» 7 միավորով 15-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում