21:19  ,  31 հոկտեմբերի, 2014

Ֆուտբոլի Ջամայկայի հավաքականը կհրավիրի Ուսեյն Բոլթին

Ֆուտբոլի Ջամայկայի ազգային հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Վինֆրիդ Շեֆերը հայտարարել է, որ պատրաստվում է թիմ հրավիրել վեցակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթին, հաղորդում է lequipe-ը:

«Բոլթը ջամայկացի է, եւ ես կցանկանայի նրան տեսնել հավաքականում: Ես կդիմեմ նրան այդ խնդրանքով: Հույս ունեմ՝ նա կհամաձայնի»,- ասել է Շեֆերը: Իր ցանկությունը Շեֆերը կկատարի 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո:

Բոլթը հայտարարել է, որ աթլետի կարիերան ցանկանում է ավարտել 2017թ. աշխարհի առաջնությունից հետո: Բոլթը բազմիցս նշել է, որ երազում է «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում