21:29  ,  31 հոկտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Լեւանդովսկու հետ դիմակայությունը մարտահրավեր է մեզ համար

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բավարիայի» դեմ Բունդեսլիգայի 10-րդ տուրի հանդիպումից առաջ նշել է, որ դորտմունդյան թիմի նախկին խաղացող Ռոբերտ Լեւանդովսկու հետ դիմակայությունն իսկական մարտահրավեր կդառնա «Բորուսիայի» համար:

«Բացառիկ ֆուտբոլիստներ են խաղում «Բավարիայում»: Այդուամենայնիվ, սա ֆուտբոլ է, եւ չկա անպարտելի: Լեւանդովսկու հետ դիմակայությունը մարտահրավեր կլինի: Սակայն, մենք գիտենք, որ նա նույնպես ոչ միշտ է գոլեր խփում եւ հույս ունենք, որ վաղը հենց այդպիսի օր կլինի նրա համար»,- Յուրգենի Կլոպի խոսքը մեջբերում է  Kicker-ը:

Նոյեմբերի 1-ին կայանալիք «Բավարիա» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով