20:23  ,  31 հոկտեմբերի, 2014

Վճռաբեկը ժամանակավորապես դադարեցրեց Զիդանի որակազրկումը

Մարզական վճռաբեկ դատարանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սանչեսի եւ երկրորդ մարզիչ Զինեդին Զիդանի որակազրկումը, հաղորդում է Արքայական ակումբի կայքը:

Զիդանն ու Սանչեսը կկարողանան շարունակել կատարել իրենց պարտականությունները մինչեւ դատարանի Բողոքարկման կոմիտեի վերջնական որոշումը:

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի նախկին օգնական Զինեդին Զիդանն օգոստոսից է անցել աշխատանքի երկրորդ թիմում: Պաշտոնապես նա «Ռեալ Կաստիլիայի» գլխավոր մարզիչի օգնականն է: Որակազրկման պատճառը համապատասխան մարզչական արտոնագրի բացակայությունն է: Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան 42-ամյա ֆրանսիացի մասնագետին որակազրկել է երեք ամսով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով