18:14  ,  31 հոկտեմբերի, 2014

Պիկեի տրանսֆերի համար «Բարսելոնան» արդեն ստացել է երեք առաջարկ

Իսպանացի պաշտպան Ժերար Պիկեի տրանսֆերի հարցով անգլիական երեք ակումբներ առաջարկ են արել «Բարսելոնային»: Լոնդոնի «Չելսին» Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթին»՝ 28 միլիոն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 25 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը:

«Չելսին» փոխարինող է փնտրում է թիմի վետերան պաշտպան Ջոն Թերիին: «Մանչեսթեր Յունայթեդը» եւս ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը, որը չունի հարձակվողներին հավասար առաջատարներ հետին գծում: Բացի այդ Պիկեն նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»: Աշխարհի առաջնությունից հետո Պիկեն դեռ չի հասել լավագույն մարզավիճակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում