17:53  ,  31 հոկտեմբերի, 2014

Մարկո Ռոյսը՝ «Բավարիա» տեղափոխվելու մասին

«Բավարիայի» դեմ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրից առաջ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է մյունխենյան ակումբ տեղափոխվելու մասին լուրերը:

«Այժմ շատ են խոսում, որ իմ ապագան «Բավարիայում» է: Դրա մասին շատ են գրում, եւ դա դարձել է սպեկուլյացիայի առիթ: Կարծես՝ մյուսներն ավելի շատ են մտածում իմ ապագայի մասին, քան ես ինքս: Միակ բանը, որ վստահաբար կարող եմ ասել՝ մենք մեկնում ենք Մյունխեն հանուն հաղթանակի: Մտածում եմ միայն առաջիկա հանդիպումների մասին»,- Ֆեյսբուքում գրել է Մարկո Ռոյսը:

Հիշեցնենք, որ «Բավարիա» - «Բորուսիա» հանդիպումը նոյեմբերի 1-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով