17:26  ,  31 հոկտեմբերի, 2014

«Սպարտակի» մարզիչ. Մովսիսյանի վերադարձը կօգնի խաղալ տարբեր մարտավարություններով

Մոսկվայի «Սպարտակի» մարզիչ Մարկոս Օտերոն խոսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին: 27-ամյա հարձավողը վնասվածքից ապաքինվել է եւ «Ռուբինի» դեմ Ռուսաստանի Գավաթի 1/8 եզրափակիչի խաղում դուրս եկավ փոխարինման:

«Չէինք պատրաստվում պահել 0:0 հաշիվը: Այդ պատճառով էլ խաղադաշտ մտավ Մովսիսյանը: Հարձակվողներն «ապրում» են խփած գոլերով: Ձյուբան արդյունավետ էր խաղում մրցաշրջանի սկզբում: Վստահ եմ, որ հաջորդ գոլը սկիզբ կդնի նոր հաջողություններին:

Մովսիսյանն ապաքինվել է վնասվածքից, եւ նրա շնորհիվ կարող ենք խաղալ տարբեր մարտավարություններով»,- Օտերոյի խոսքը փոխանցում է championat-ը:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» Կազանում լրացուցիչ ժամանակում 0:2 հաշվով պարտվեց «Ռուբինին», իսկ Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ 106-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում