17:10  ,  31 հոկտեմբերի, 2014

Լեւոն Հայրապետյան. Լավ մարզավիճակում եմ, բայց պետք է սպասեմ իմ հնարավորությանը

Լավ մարզավիճակում եմ, բայց պետք է սպասեմ իմ հնարավորությանը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ չեխական «Պրիբրամի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը՝ մեկնաբանելով ակումբային թիմի մեկնարկային կազմում չընդգրկվելը:

Լեւոն, արդեն հայտավորվում ես «Պրիբրամի» հիմնական կազմում, սակայն դեռ խաղաժամանակ չես ստանում: Միայն մեկ անգամ փոխարինման դուրս եկար մի քանի րոպեով: Ինչո՞ւ քեզ հնարավորություն չեն տալիս:

Նոր մարզիչի գալու պես մենք բազմաթիվ հաղթանակներ ենք տարել, եւ նա չի ցանկանում փոխել թիմի կազմն ու մարտավարությունը: Ես գտնվում եմ լավ մարզավիճակում: Ինձ մոտ ամեն ինչ լավ է, պարզապես պետք է սպասեմ իմ հնարավորությանը:

Գուցե, հավաքականում ելույթներդ նպաստեցի՞ն հիմնական թիմ վերադառնալուն:

Ոչ, ես մինչ այդ էլ արդեն հայտավորվում էի:

Եթե այսպես շարունակվի եւ մշտական խաղային պրակտիկա չունենաս, ավելի լավ չի լինի նախկինի նման հանդես գալ «Պրիբրամի» երկորդ թիմում:

Կարծում եմ՝ եթե այս շաբաթ չխաղամ առաջին թիմից, կխաղամա երկորդ թիմում: Իսկ այս շաբաթ մենք երկու խաղ ունեինք՝ երեքշաթի եւ շաբաթ, եւ դա չէր կարող լինել:

Հնարավո՞ր է՝ ձմռանը լքես չեխական թիմը:

Դեռ չեմ կարող ասել:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով