16:18  ,  31 հոկտեմբերի, 2014

Անգլիական թիմին արգելել են խաղալ պոռնոկայքի առեւտրային գովազդի մարզաշապիկով (ֆոտո)

Անգլիական Քենթի համալսարանի «Ռուտերֆորդ Ռայդերզը» ֆինանսական խնդիրները լուծելու համար հովանավորչական պայմանագիր է կնքել աշխարհի խոշոր պոռնոկայքերից մեկի հետ: Կայքը պետք է դառնար ակումբի տիտղոսային հովանավորը, սակայն համալսարանի ղեկավարությունը արգելել է թիմին խաղալ նման մարզաշապիկով:

«Քենթի համալսարանի սպորտային բաժինը երբեք թուլ չի տա նման հովանավորչական համագործակցություն: Շատ լուրջ ենք վերաբերվում համալարանի սպորտային թիմին եւ ինքներս ենք հավանություն տալիս թիմի հովանավորչական պայմանագրերին ու տարբերանշաններին»,- համալսարանի մամուլի քարտուղար Մարտին Էրեմուի խոսքը փոխանցում է  The Independent-ը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում