15:54  ,  31 հոկտեմբերի, 2014

«Արսենալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» ամսվա լավագույն ֆուտբոլիստները

Լոնդոնի «Արսենալի» հարձավող Ալեքսիս Սանչեսը ճանաչվել է թիմի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի կայքը: Չիլիացի հարձակվողն այս ամռանն է կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել «Արսենալ» եւ երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է լավագույնը:

 Սանչեսի օգտին են քվեարկել հարցվածների 90 տոկոսը: 4.5 տոկոսով երկրորդը Դենի Ուելբեքն է, իսկ Կիրան Գիբսը երրորդն է (1.4): Սանչեսը հոկտեմբերին 5 խաղ է անցկացրել «Արսենալում»՝ դառնալով չորս գոլի, երկու արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Մանչեսթեր Յունայթեդի» հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան: 23-ամյա Դե Խեան ստացել է հարցվածների ձայների 70 տոկոսը՝ առաջ անցնելով Անխել Դի Մարիայից եւ Մարուան Ֆելաինիից:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում