15:12  ,  31 հոկտեմբերի, 2014

Պորտուգալիայի հավաքականի մարզիչ. Ռեկորդներ գրանցելը Ռոնալդուի գեներում է

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը գովել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:

«Ռոնալդուն ծնվել է հաղթանակների համար: Հաղթելը եւ ռեկորդներ սահմանելը նրա գեներում է: Հուսով եմ՝ Պորտուգալիայի հավաքականում նա կգրանցի հերթական ռեկորդը եւ գլխավերեւում կպահի գավաթ: Հիանալի կլիներ, եթե այդ հաջողությունը Ռոնալդուն ունենար Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ում: Կպայքարենք այդ նպատակն իրականություն դարձնելու համար: Պորտուգալիայի հավաքականն ունի այդ ներուժը»,- Սանտուշի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի ազգային թիմի հետ ընգրկված է Եվրո-2016-ի ընտրական նույն խմբում: Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում