Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում ընթացող մրցաշարում 6 տուրից հետո վաստակել են 5-ական միավոր: Նրանք կես միավորով ետ են մնում 5 առաջատարներից, տեղեկացնում է Armchess-ը:
Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին, եւ վերջին տուրի պարտիաները կկայանան նոյեմբերի 2-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում