14:15  ,  31 հոկտեմբերի, 2014

Ռումենիգե. «Բավարիայի» գլխավոր մրցակիցը «Բորուսիան» է

Մյունխենի «Բավարիայի» խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հույս ունի, որ Դորտմունդի «Բորուսիան» կկարողանա մրցակցել իրենց հետ:  Ռումենիգեն նշել է, որ այն օգտակար է գերմանական ֆուտբոլի համար: Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում նոյեմբերի 1-ին երկու ակումբները կմրցեն Մյունխենում:

«Բորուսիան» այն ակումբն է, որին նախորդ 4 տարիների ընթացքում համարում ենք մեր հիմնական մրցակիցը: Հուսով եմ՝ նրանք կկարողանան մրցակցել մեզ հետ: Այդ մրցակցության շնորհիվ չի նվազի գերմանական ֆուտբոլի մակարդակը: Առաջիկա խաղում ակնկալում եմ դիտարժան պայքար»,- Ռումենիգեի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնությունում «Բավարիան» 21 միավորով առաջին տեղում է, իսկ «Բորուսիան» 7 միավորով 15-րդն է:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում