13:51  ,  31 հոկտեմբերի, 2014

Թայսոն. Ինձ բռնաբարել են, երբ 7 տարեկան էի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը պատմել է, որ 7 տարեկանում սեռական բռնության է ենթարկվել անծանոթ տղամարդու կողմից:

«Անծանոթը վախեցրեց եւ ինձ ենթարկեց սեռական բռնության: Այդ ժամանակ ես երեխա էի՝ ընդամենը 7 տարեկան: Երբեք նրան չեմ հանդիպել կրկին: Դժվարանում եմ պատասխանել, այդ դեպքը փոխեց կյանքիս ընթաքցը, թե ոչ»,- Թայսոնի խոսքը փոխանցում է TMZ-ն:

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկը հայտնի է սկանդալային վարքով: Թայսոնին մի քանի անգամ ներկայացվել է բռնաբարության մեղադրանք:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում