Բրազիլիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Ալեշանդրե Գալոն նշել է, որ մտադիր է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին հրավիրել 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մրցաշարին: Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերին մասնակցում են մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստները: Մրցաշարի կանոնադրությամբ յուրաքանչյուր հավաքական իրավունք ունի հայտավորել այդ տարիքը գերազանցող երեք ֆուտբոլիստների:
«Նեյմարը կլինի հրավիրված ֆուտբոլիստների թվում: Չեմ կարող ֆուտբոլը պատկերացնել առանց նրա նման բարձրակարգ ֆուտբոլիստի»,- Գալոյի խոսքը մեջբերում է Inside spanish football-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում