13:21  ,  31 հոկտեմբերի, 2014

Ռուսատանի հավաքականի ընդլայնված կազմը

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հրապարակել է թիմի ընդլայնված կազմը, հայտնում է ՌՖՄ-ի կայքը: Ռուսաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում կմրցի Ավստրիայի հավաքականի հետ (նոյեմբերի 15) եւ ընկերական հանդիպում կանցկացնի Հունգարիայի ազգային թիմի հետ (նոյեմբերի 18):

Դարպասապահներ՝ Իգոր Ակինֆեեւ (ԲԿՄԱ), Յուրի Լոդիգին («Զենիթ»), Արտյոմ Ռեբրով («Սպարտակ»), Սերգեյ Ռիժիկով («Ռուբին»):

Պաշտպաններ՝ Ալեքսեյ Բերեզուցկի, Վասիլի Բերեզուցկի, Սերգեյ Իգնաշեւիչ, Գեորգի Շչենիկով (բոլորը՝ ԲԿՄԱ), Վլադիմիր Գրանատ, Ալեքսեյ Կոզլով (երկուսն էլ՝ «Դինամո»), Եվգենի Մակեեւ, Սերգեյ Պարշիվլյուկ (բոլորը՝ «Սպարտակ»), Անդրեյ Սեմյոնով («Թերեկ»), Իգոր Սմոլնիկով («Զենիթ»), Էլմիր Նաիբուլին («Ռուբին»):

Կիսապաշտպաններ՝ Յուրի Գազինսկի («Կրասնոդար»), Դենիս Գլուշակով, Ռոման Շիրոկով (երկուսն էլ՝ «Սպարտակ»), Իգոր Դենիսով («Դինամո»), Մաքսիմ Գրիգորեւ («Ռոստով»), Ալան Ձագոեւ (ԲԿՄԱ), Պավել Մոգիլեւեց, Վիկտոր Ֆայզուլին, Օլեգ Շատով (բոլորը՝ «Զենիթ»), Մագոմեդ Օզդոեւ («Ռուբին»), Ալեքսեյ Միրանչուկ («Լոկոմոտիվ»):

Հարձակվողներ՝ Դենիս Դավիդով, Արտյոմ Ձյուբա (երկուսն էլ՝ «Սպարտակ»), Ալեքսեյ Իոնով, Ալեքսանդր Կոկորին (երկուսն էլ՝ «Դինամո»), Ալեքսանդր Կերժակով («Զենիթ»), Մաքսիմ Գրիգորյեւ, Դմիտրի Պոլոզ (երկուսն էլ՝ «Ռոստով»), Ալեքսանդր Սամեդով («Լոկոմոտիվ»), Դանիս Չերիշեւ («Վիլյառեալ»), Դմիտրի Եֆրեմով (ԲԿՄԱ), Մաքսիմ Կանուննիկով («Ռուբին»):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով