12:53  ,  31 հոկտեմբերի, 2014

Բրազիլական ակումբը գերեզմանոց կկառուցի երկրպագուների համար

Բրազիլական «Կորինտիանսը» սեփական միջոցներով գերեզմանոց կկառուցի երկրպագուների համար, տեղեկացնում է BBC-ն: Ծրագիրը ստացել է «Կորինտիանս ընդմիշտ» անունը: Նախատեսվում է, որ գերեզմանոցում կլինի 70 հազար տեղ:

Գերեզմանատան շինարարական աշխատանքները սկսվել են: Ծրագրի արժեքը չի հրապարակվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում