12:21  ,  31 հոկտեմբերի, 2014

Հիտցֆելդ. «Բորուսիան» կնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը վստահ է, որ ակումբը կնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Մասնագետը աշխատել է նաեւ Մյունխենի «Բավարիայում» եւ Շվեյցարիայի հավաքականում:

«Ամենայն հավանականությամբ, «Բորուսիան» այլեւս չի պայքարի Գերմանիայի առաջնության չեմպիոնի կոչման համար: Սակայն վստահ եմ, որ Յուրգեն Կլոպի թիմը իրավունք կստանա խաղալ Չեմպիոնների լիգայում: Այժմ ֆուտբոլիստների մոտ կորել է հավատը սեփական ուժերի նկատմամբ: «Բորուսիան» ունի ներուժ իրավիճակը շտկելու համար»,- Հիտցֆելդի խոսքը փոխանցում է Բունդեսլիգայի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով