11:56  ,  31 հոկտեմբերի, 2014

Մալոյան. «Զենիթի» խաղին խոսք չի եղել լրացուցիչ պարգեւավճարի մասին

Տուլայի «Արսենալի» հարձակվող Արթուր Մալոյանը  պատմել է, թե ինչպիսի մթնոլորտ էր թիմի հանդերձարանում Ռուսաստանի Գավաթի 1/8-րդ եզրափակիչի «Զենիթի» հետ խաղից հետո: «Արսենալը» հաղթել է 3:2 հաշվով:

«Հանդերձարանում յուրահատուկ չի եղել ոչինչ: Գլխավոր  մարզիչը շնորհավորեց եւ նշեց, որ պետք է պահպանենք կենտրոնացվածությունը: Ալենիչեւը շատ զուսպ էր: Այժմ մեզ կարեւոր հանդիպում է սպասվում «Տորպեդոյի» հետ: Պետք է վաստակենք միավորներ եւ մրցաշարային աղյուսակում շտկենք վիճակը: Նման հանդիպումներն ունեն 6 միավորի արժեք:

Լրացուցիչ պարգեւավճարի մասին չի եղել քննարկում: Ցանկանում էինք ցուցադրել որակյալ խաղ եւ մեզ հաջողվեց անել դա: «Զենիթի» հետ խաղն անցյալում է եւ նախապատրատվում ենք հաջորդ հանդիպմանը»,- Մալոյանի խոսքը փոխանցում է eurofootball-ը:

Հիշեցնենք, որ «Զենիթի» հետ խաղում Մալոյանը դարձել է «Արսենալի» հաղթական գոլի հեղինակը:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում