10:32  ,  31 հոկտեմբերի, 2014

Նուրի Շահինը մարզվում է «Բորուսիայի» ընդհանուր խմբում

Դորտմունդի «Բորուսիայի» թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը ծնկի վիրահատությունից հետո առաջին մարզումն է անցկացրել թիմի ընդհանուր խմբում, տեղեկացնում է «Բորուսիայի» թվիթերյան էջը:

26-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել նախամրցաշրջանային մարզմանը եւ նոյեմբերի սկզբին կարող է վերադառնալ խաղադաշտ: Նախորդ մրցաշրջանում Շահինը «Բորուսիայի» կազմում  մասնակցել է 43 խաղի եւ դարձել երկու գոլի, երկու արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Բորուսիան» Գերմանիայի առաջնությունում 9 խաղից հետո 7 միավորով 15-րդ տեղում է: 10-րդ տուրում նոյեմբերի 1-ին Յուրգեն Կլոպի թիմը Մյունխենում կմրցի «Բավարիայի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում