Իտալիայի առաջնության 9-րդ տուրի խաղում «Վերոնան» ընդունեց Հռոմի «Լացիոյին» եւ առաջինը գնդակ բաց թողնելուց հետո կարողացավ խուսափել պարտությունից Լուկա Տոնիի դիպուկ իրացրած 11 մետրանոցի շնորհիվ: Հաշիվը բացել էր Սենադ Լուլիչը:
«Լացիոն» 16 միավորով հավասարվեց «Միլանին», «Սամպդորիային» եւ «Ուդինեզեին»՝ զբաղեցնելով երրորդ տեղը: «Վերոնան» 12 միավորով 11-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր
«Վերոնա» - «Լացիո»՝ 1:1
Լուկա Տոնի, 69, 11մ - Սենադ Լուլիչ, 43
Հեռացում՝ Լուիս Պեդրո Կավանդա («Լացիո»), 68
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում