09:12  ,  31 հոկտեմբերի, 2014

Սիլվան բաց կթողնի մանչեսթերյան դերբին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Սիլվան չի խաղա 3 շաբաթ, գրում է AS-ը:

28-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Անգլիական լիգայի Գավաթի «Նյուքասլի» հետ խաղում եւ փոխարինվել է 9-րդ րոպեին: Սիլվան բաց կթողնի Անգլիայի առաջնության 10-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը, որը կկայանա նոյեմբերի 2-ին: Իսպանացին կանցնի եւս մեկ բուժզննում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում