09:36  ,  31 հոկտեմբերի, 2014

«Լոս Անջելեսը»՝ ՄԼՍ-ի նոր ակումբ

«Չիվասի» լուծարման պատճառով ՄԼՍ-ը որոշել է ստեղծել նոր ակումբ: 2017-ին կկազմավորվի «Լոս Անջելեսը», որը պետք է մրցակցի Կալիֆորնիայի հայտնի ակումբի՝ «Լոս Անջելես Գելաքսիի» հետ, տեղեկացնում է ՄԼՍ-ի կայքը:

Ենթադրվում է, որ նոր ակումբի ստեղծման գործում նկատելի ներդնում կունենան Ուելսի «Կարդիֆի» սեփականատեր Վինսենտ Տանը, բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնը, NBA-ի «Գոլդեն Սթեյտի» սեփականատեր Պիտեր Գուբերը եւ You Tube-ի հիմնադիր Չադ Հերլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում