01:01  ,  31 հոկտեմբերի, 2014

Ֆիլիպ Լամ. «Բորուսիան» նախկինի նման վտանգավոր է

«Բորուսիան» իր իրական ուժը ցուցադրում է Չեմպիոնների լիգայում, որտեղ երեք խաղում վաստակել է 9 միավոր, ասել է Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը, որի կարծիքով Յուրգեն Կլոպի թիմն ահեղ մրցակից է եւ չի կարելի թերագնահատել:

«Մեզ սպասվում է նախորդ մի քանի տարիներին չեմպիոնության համար պայքարած երկու թիմերի դիմակայություն: Բունդեսլիգայում «Բորուսիայի» անհաջող մեկնարկը չի կարող լինել մրցակցին թերագնահատելու պատճառ»,- Լամի խոսքը մեջբերում է fifa.com-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 9 տուրերում «Բորուսիան» մյունխենցիներից երեք անգամ քիչ միավոր է վաստակել: «Բավարիան» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բորուսիան» 7 միավորով 15-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում