00:24  ,  31 հոկտեմբերի, 2014

«Մանչեսթեր Սիթին» «Բավարիայի» հետ կմրցակցի Մարկո Ռոյսի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» եւս հավակնում է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Մարկո Ռոյսի տրանսֆերին, հաղորդում է Goal.com-ը: Ռոյսին գնելու գլխավոր հավակնորդը Մյունխենի «Բավարիան» է, որը չի թաքցնում իր հետաքրքրությունը:

Նշվում է, որ «Բորուսիայի» հետ պայմանագրում ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքի նվազագույն շեմը նշված է 25 միլիոն եվրո: Արդեն 2015-ին այդպիսի առաջարկ լինելու դեպքում, «Բորուսիան» պետք է վաճառի ֆուտբոլիստին: Ռոյսի պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ ավարտվում է 2017-ին: Ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում